ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ԲԱՌԱՅԻՆ ՆԵՐՇՆՉՈՒՄԸ ԳԻՏԱԿԱՆՈՐԵՆ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ

Մ. ՊՈԶՈԳԼՅԱՆ

ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ԲԱՌԱՅԻՆ ՆԵՐՇՆՉՈՒՄԸ  ԳԻՏԱԿԱՆՈՐԵՆ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ

Այս գիրքը գրված է՝ ցույց տալու համար, որ Սբ. Գիրքն Աստծո Խոսքն է՝ բառ առ բառ Աստծուց ելած:

Շատերն են հավատում նրա՝ Աստծո Խոսքը լինելուն, սակայն ի՞նչ առումով:

Այս գիրքը գալիս է՝ ցույց տալու, որ ամբողջ Սբ. Գիրքն այնքանով է Աստծո Խոսքը, որքանով այլակերպության լեռան վրա երկնքից հնչած հետևյալ խոսքերը. «Սա է Իմ սիրելի Որդին, որին Ես հավանել եմ. Նրան լսեք» (Մատթ. 17.5):

Սա հաստատելու համար արտակարգ մի փաստ, անառարկելի, անհերքելի և շատ զորավոր մի ապացույց է ներկայացնում այս գիրքը, որի պարունակությունը մեծ մասամբ ամփոփումն ու թարգմանությունն է անգլերեն «New Discoveries» («Նոր զարմանալի հայտնագործություններ»)* վերնագրով գրքի, որը տակավին անծանոթ է շատերին:

Այստեղ ներկայացված փաստերն իմանալը և Սբ. Գիրքն այսպես ընդունելը մեր մեջ ավելի մեծ և անկեղծ սեր, խորին հարգանք, լրջմիտ երկյուղածություն և կատարյալ հնազանդություն կառաջացնեն, որոնք կհեղաշրջեն մեր կյանքը:

0:00
0:00