ԳԱՅԱՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ
ՎԱԽ
ՆԱԽԱԲԱՆ
Վախ թեմային անդրադառնալիս անհրաժեշտ համարեցի հետաքրքրվել և իմանալ, թե ժամանակակից բժշկությունն ինչպիսի բացատրություն է տալիս այդ երևույթին: Զրուցելով բժիշկների ու հոգեբանների հետ, ծանոթանալով վախի թեմային վերաբերող ուսումնասիրություններին՝ եկա այն եզրակացության, որ բժշկությունն ու հոգեբանությունը, լինելով անհրաժեշտ և օգտակար մարդկությանը, հարգանքի արժանի շատերիս կողմից, չեն կարող վերջնական պատասխան տալ, թե ինչ է վախը, ինչպես է ծնվում և ինչ պայմաններում է զարգանում: Ուսումնասիրեցի Աստվածաշունչը՝ համոզված լինելով, որ այնտեղ կգտնեմ հարցերիս պատասխանները: