Հունվար 8, 2016 Warrior

ՄԻ՛ ՎԱԽԵՑԻՐ, Ո՞Վ Է ՎԱԽԸ

Մարդիկ հաճախ սխալ են հարցադրում անում, երբ հետաքրքրվում են՝  ի՞նչ է վախը, փոխանակ հարցնելու՝ ո՞վ է վախը: Հարցադրումը սխալ է, քանի որ չեն պատկերացնում, որ վախը հոգի է. նա ունի լսողություն, տեսողություն, խոսելու, ծիծաղելու, արհամարհելու, հրահրելու  և այլ ընդունակություններ: Շատ հոգեբաններ, ուսուցիչներ, տարբեր բնավորության ու մասնագիտության տեր մարդիկ հնարավոր է՝ հերքեն իմ ասածը: Դա իրենց իրավունքն է: Ես համոզված եմ, որ վախը հոգի է, քանի որ այդպես է ասում Աստվածաշունչը, և առօրյա կյանքը ապացուցում է դա: «Աստված չտվեց մեզ վախի հոգի, այլ՝  զորության, սիրո և զգոնության» (Բ Տիմոթ. 1.7):

Վախը հոգի է, անձ, որը մարմին չունի: Նա կարող է մշտապես ուղեկցել մարդուն՝ մնալով անտեսանելի: Վախը խոսում է մարդու հետ անձայն՝ տալով կաթվածահար անող, դեպի ճահիճ քաշող, մեկուսացնող, առաջընթացից  արմատապես կտրող մտքեր: Նա այդ ամենն անում է անտեսանելի, սակայն նրա գործողությունների հետևանքները տեսանելի են: Յուրաքանչյուրը հնարավորություն ունի քննելու իր կյանքը և տեսնելու, թե «վախ» կոչվածը ինչ չափի վնաս է հասցրել իրեն:

 «Աստված չտվեց մեզ վախի հոգի, այլ՝ զորության, սիրո և զգոնության» (Բ Տիմոթ. 1.7): Քննենք յուրաքանչյուրը՝ առանձին-առանձին:

Տերը մեզ տվել է սիրո հոգի: Նա նույնպես կարող է խոսել, զսպել, առաջնորդել …  Սա ասում է Աստվածաշունչը. «Սերը երկայնամիտ է, քաղցր է: Սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում: Սերը չի լրբանում, իրենը չի որոնում, չի գրգռվում, չարը չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության հետ: Սերը ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է» (Ա Կորնթ. 13. 4-7): Առաջնորդվելով սիրով՝ մարդը կառուցում է, զարգացնում, բժշկություն բերում, խաղաղություն ու երջանկություն սփռում:

Իսկ ի՞նչ է անում վախը: Վախը գողանում է ուրախությունը, կործանում կառուցածը՝ լինի ընտանիք, գործ, կոչում, ծառայություն … Ո՞ւմ են բնորոշ այս հատկանիշները: Իհարկե, սատանային` գողին. «Գողը գալիս է, որ գողանա, սպանի և կորցնի» (Հովհ. 10.10):  Վախը սատանայի գլխավոր զենքերից մեկն է:

Տերը մեզ տվել է զորության հոգի: Սուրբ Հոգին զորության հոգի է: Ի՞նչ է անում զորության հոգին. հրաշքներ է գործում, բժշկում մարդկանց՝ նույնիսկ անհույսներին, հարություն տալիս մեռելներին…

Իսկ ի՞նչ է անում վախը: Վախը կաթվածահար է անում ու գամում անկողնուն: Նա գողանում է հույսը, գերության վերցնում առողջ միտքը և թույլ չի տալիս, որ մարդը մտածի լավագույնի մասին: Վախը՝ նպատակադրված, մարդուն հասցնում է գերեզման: Զորության հոգին ու վախի հոգին հակապատկերներ են:

Տերը մեզ տվել է զգոնության հոգի: Ի՞նչ է նշանակում՝ զգոն լինել. նախ և առաջ՝  ունենալ առողջ միտք: Միայն առողջ միտքը կարող է հսկել իրավիճակները և համապատասխան քայլեր կատարել: Ոմանք ասում են. «Մարդը պետք է ինչ-որ չափով վախի զգացում ունենա, որպեսզի զգույշ լինի: Վախից զուրկ մարդը կարող է հայտնվել ամենատարբեր վտանգավոր իրավիճակներում, նույնիսկ՝ մահանալ»: Սա նույնն է, թե ասենք. «Թույնի փոքր քանակությունը չի սպանի մարդուն»: Վախը և թույնը հավասարազոր են: Թույնը մարդուն ֆիզիկապես է սպանում, իսկ վախը սպանում է մարդու առաջընթաց տանող գործողությունները, կաթվածահար անում նրա միտքը, զրկում նրան երազելու և երազանքներն իրագործելու հնարավորություններից, կարելի է ասել՝ վախը դանդաղ է սպանում: Մարդուն վտանգից պահում է ոչ թե վախը, այլ առողջ և զգոն միտքը:

Վախը նույնպես հավատք է: Մարդը փորձում է նոր կյանք սկսել, մի նոր բանի սկիզբ դնել, բայց վախը նրա առջև կանգնեցնում է նախկին պարտությունները. «Հանկարծ չփորձես, հիշո՞ւմ ես, թե ինչ եղավ….» կամ  ներկայացնում է հարևանի անհաջող կյանքից դրվագների մի երկար շարք: Յուրաքանչյուրը պիտի ուշադիր լինի՝ ի՞նչ է խոսում, ինչպիսի՞ արտահայտություններ են դուրս գալիս իր շուրթերից, ինչպիսի՞ մտքեր ունի՝ կառուցո՞ղ, առաջընթաց ապահովո՞ղ, թե՞ գորշ ու միապաղաղ կյանքի մեջ պահող: Մենք պիտի զգոն լինենք. ո՞ւմ ենք լսում, ի՞նչ ենք լսում, ինչպիսի՞ հաղորդումներ ու ֆիլմեր ենք դիտում, ինչպիսի՞ մարդկանց հետ ենք շփվում:

Մարդիկ եթե միայն պատկերացնեին, թե ինչպիսի՜ հաջողություններից ու հաճույքներից են զրկվում վախի պատճառով …

Սատանայի ներշնչած հավատքը՝ վախը, և ճշմարիտ  հավատքը՝ վստահությունը առ Աստված, չեն կարող միասին գտնվել միևնույն տեղում: Մարդը պիտի ընտրի և որոշում կայացնի, թե ում հետ է ցանկանում ապրել այս երկրի վրա՝ վախի՞, ով սարսափով է լցնում վաղվա օրվա նկատմամբ, ետ պահում նորը սկսելուց, դրական փոփոխություններից, ստիպում կուչ գալ մի անկյունում, ապրել միօրինակ, տաղտկալի կյանքով, թե՞ անվախության, խիզախության, որ  ամեն օր մարտահրավեր են նետում,  սովորեցնում  ամեն պահի ապավինել Աստծուն, կարելի է ասել՝ քայլել ջրի վրայով, միայն այն բանի համար, որ Հիսուսն է ասել՝ եկ:

Սուրբ Հոգին ունի ազատագրող զորություն: Մարդը, պարզապես, պիտի որոշում կայացնի՝ ես ոչնչից չեմ վախենում, քանի որ իմ Տերը՝ տիեզերքի արարիչը ու հավիտենությունն ափերի մեջ պահողը, ասում է. «Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ փրկել եմ, քո անունով կանչել եմ, թե դու Իմն ես: Երբ ջրերից անցնես, Ես քեզ հետ եմ, և եթե գետերով՝ նրանք քեզ չեն ողողի: Երբ գնաս կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ չպիտի վառի, որովհետև Ես՝ Տերս, քո Աստվածն եմ, Իսրայելի Սուրբս՝ քո փրկիչն եմ» (Եսայի 43. 1-3):

Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծված մարդը, ով Հիսուս Քրիստոսին ընդունել է իր կյանքի Տեր ու Փրկիչ, պիտի վստահի Աստծուն: Նա իր կյանքում զարգացում բերող ցանկացած գործողությունից առաջ պիտի առանձնանա  ծածուկ սենյակում, խոսի Տիրոջ հետ, Խոսք ստանա Սուրբ Հոգուց, հետո միայն համարձակորեն ձեռնարկի տվյալ գաղափարը: Մարդը, եթե Աստծուց Խոսք չի ստացել, պետք է կանգ առնի ու փնտրի Տիրոջ երեսը՝ իմանալու, թե Տերը ինչ է ուզում իրենից: Այս դեպքում կանգ առնելու պատճառը ոչ թե վախն է, այլ Տիրոջ կամքը փնտրելը: Եթե Տերը Խոսք է տվել, պետք է համարձակ սկսել՝ իմանալով, որ դժվարությունների դեպքում Նա հավատարիմ է:

Մարկոս 4.35-40-ում կարդում ենք. «Եվ այն օրը, երբ իրիկուն էր լինում, Հիսուսն ասաց. «Եկեք անցնենք այն կողմը»: Եվ ժողովրդին թողեցին  ու Նրան վերցրին նավը: Ուրիշ նավակներ էլ կային նրանց հետ: Եվ քամու մեծ փոթորիկ սկսվեց, ալիքները թափվում էին նավի մեջ: Նավը համարյա լցվել էր, իսկ Ինքը նավի ետին կողմում բարձի վրա քնած էր: Նրան զարթնեցնում են ու ասում. «Վարդապե՛տ, հոգդ չէ՞, որ կորչում ենք»: Եվ Նա զարթնելով՝ քամուն սաստեց ու ծովին ասաց. «Լռի՛ր, պապանձվի՛ր»: Եվ քամին դադարեց, ու մեծ խաղաղություն եղավ: Եվ ասաց նրանց. «Ինչո՞ւ եք այդքան վախկոտ ու հավատք չունեք»: Իսկ նրանք մեծ վախով վախեցան ու իրար ասում էին. «Սա ո՞վ է, որ քամին էլ, ծովն էլ հնազանդվում են Իրեն»:

Հիսուսը եթե ասում է. «Եկեք անցնենք այն կողմը», անցի՛ր, մի՛ վախեցիր: Խոչընդոտներ լինելու դեպքում սաստի՛ր Հիսուս Քրիստոսի անունով: Օգտագործի՛ր քո՝ հավատացյալի իշխանությունը:

Իմ կյանքից մի վկայություն բերելով՝ եզրափակեմ խոսքս: 2015 թվականի հունվարին Բրյուսելում էի: Ընդհանրապես, որևէ գործ ձեռնարկելիս, նույնիսկ արձակուրդի ընթացքում որևէ երկիր մեկնելիս, միշտ Տիրոջից եմ հարցնում, թե ուր գնամ և որքան ժամանակով: Այդ անգամ դարձյալ Տիրոջից էի ստացել, որ արձակուրդս անցկացնեմ Բելգիայում ու վերադառնամ հունվարի 17-ին: Վերադարձիս տոմսերը նախապես գնել էի: Հունվարի 12-ին Մոսկվայի օդանավակայանում խառնաշփոթ իրավիճակ էր: Ձյան  առատ տեղումների ու փոթորկի պատճառով թռիչքների մեծ մասը դադարեցրել էին: Ռուսական հեռուստաալիքները և «Եվրոնյուս»-ը անդադար կոչ էին անում «Ռուսական ավիաուղիներ»-ով թռչել պատրաստվող ուղևորներին՝ ետ տալ տոմսերը, հետաձգել թռիչքները, որպեսզի Մոսկվայի օդանավակայանում նոր անկառավարելի կուտակումներ չլինեն: Զգուշացնում էին, որ ձյան առատ տեղումներն ու փոթորիկը առաջիկա շաբաթվա ընթացքում չեն դադարի: Շարունակաբար ցուցադրում էին օդանավակայանում գտնվող մեծաքանակ ուղևորների խառնաշփոթ վիճակը, փոթորիկն ու դրա հասցրած վնասները: Իմ շուրջը գտնվող մարդիկ, իմանալով, որ վերադարձիս տոմսը պատկանում է «Ռուսական ավիաուղիներ»-ին և հունվարի 17-ի համար է, առաջարկեցին՝ կա՛մ շտապ ետ տալ ու սպասել, կա՛մ ետ տալ ու «Ավստրիական ավիաուղիներ»-ից նորը գնել: Ես առանձնացա իմ սենյակում: Սկսեցի մտորել: Հիշեցի, որ իմ Բելգիայում գտնվելը և վերադարձի տոմսը գնելը Աստծո կամքի համաձայն են: Բնականաբար, Մոսկվայում սկսված փոթորիկն ու օդանավակայանում տիրող խառնաշփոթ վիճակը Աստծո կամքից դուրս են: Իմ ֆինանսական հնարավորություններն ու վիզան հնարավորություն էին տալիս մնալու Բելգիայում ևս տասը օր և ավելի, բայց Տերը, մինչև Բելգիա մեկնելս, ինձ ասել էր, որ վերադառնամ հունվարի 17-ին: Ինձ մնում էր միայն Հիսուս Քրիստոսի անունով հրամայել այս աշխարհի իշխանին՝ սատանային, դադարեցնելու ամեն խառնաշփոթ ու փոթորիկ: Ես նրան ասացի. «Սատանա՛, թեկուզ դու ես այս աշխարհի իշխանը, բայց ես քեզ հրամայում եմ իմ Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անունով, հենց այսօր դադարեցրո՛ւ Մոսկվայի փոթորիկն ու օդանավակայանի խառնաշփոթ վիճակը»:  Ես հրաշալի էի հիշում Մարկոս 4-րդ գլխի վերոհիշյալ պատմությունը, այդ պատճառով համոզված էի, որ սատանան պիտի ենթարկվի իմ շուրթերից դուրս եկած խոսքին, որը Հիսուս Քրիստոսի անվան իշխանությամբ էր հրամայված իրեն: Այնուհետև աղոթեցի օդանավակայանի աշխատակազմի համար, որ կարողանան կարգավորել թռիչքները: Հաջորդ օրը բացարձակապես մոռացել էի փոթորկի մասին: «Սկայպ»-ով խոսում էի Մոսկվայում ապրող քրոջս հետ և, նկատելով, որ շատ թեթև է հագնված, հարցրի եղանակի մասին: Քույրս սկսեց ոգևորված պատմել, թե ինչպես են մի գիշերվա ընթացքում դադարել սարսափելի փոթորիկն ու անվերջանալի թվացող ձյան տեղումները, իսկ փողոցներում կուտակված հսկայածավալ ձյունը շարունակում է հալվել: Ես անմիջապես հիշեցի մեկ օր առաջ Հիսուս Քրիստոսի անվան իշխանությամբ իմ ջերմեռանդ աղոթքը: Երբ քրոջս պատմեցի այդ մասին, նա ասաց, որ հեռուստատեսությամբ հաղորդվող լուրերի համաձայն՝ անկառավարելի փոթորկի ու ձյան դադարը շատ անսպասելի էր, բայց ամեն պահի նոր փոթորիկ ու ձյան տեղատարափ է սպասվում: Ես նրան ասացի, որ դա անհնար է, քանի որ մեր Տերը հավատարիմ է, ու Իր սկսած գործը մինչև հաղթական ավարտի է հասցնում:

Հունվարի 17-ին ես հանգիստ ու ապահով վերադարձա Երևան: Արդեն լուսաբաց էր, երբ մտա տուն: Ճամպրուկներս դրեցի միջանցքում ու աղոթեցի. «Տե՛ր, ես համոզված էի, որ Դու հաղթել ես սատանային և Խաչիդ զորությամբ ստացած հաղթանակդ ինձ ես նվիրել, ինչի համար  երախտապարտ եմ Քեզ: Ինչ վերաբերում է Մոսկվայում սպասվելիք ձյանը, Դո՛ւ որոշիր, քանի որ չգիտեմ՝ ինձ նման մեկը Քեզ էլի աղաղակե՞լ է այդ ձյան տեղատարափը չշարունակվելու համար»:

Տեսնել: РУССКИЙENGLISH

0:00
0:00