Շուտով Ուռուտ գյուղում կբացվի Երեխաների զարգացման կենտրոնը։ Նրանք լի են հույսով ու հավատով․ ջուր չունեն, այդ պատճառով լվացվելու համար հերթ են կանգնում, ժամանակ առ ժամանակ անջատվում է լույսը, միևնույնն է, նրանք երկրպագում են Աստծուն բջջային հեռախոսի մեջ ներբեռնված երաժշտության օգնությամբ։ Ստեփանավան գնալու համար փոխադրամիջոց չունեն։ Ոչինչ, 10-12 հոգով տեղավորվում են 5 տեղանոց մեքենայի մեջ և րոպեներ անց նրանց դիմավորում են Ստեփանավանի Զարգացման կենտրոնի երեխաները։ Կարևորը Աստծուն հավատալն ու վստահելն է, մնացածը շատ շուտով կլինեն։ Մենք հավատում ենք, որ Հայաստանը կդառնա ճշմարիտ Աստծուն, ճիշտ երկրպագող պետություն։ Ներկայացնում եմ տեսանյութեր, որոնք դիտելիս՝ ծիծաղում ես արցունքի մեջից։