May 27, 2019 Warrior

ԱՍՏԾՈ ԿԱՄՔԸ ԵՒ ԽԵԼԱՄԻՏ ՑԱՆԿՈւԹՅՈւՆԸ ՀԱՂԹՈւՄ ԵՆ, ԵԹԵ…

Աստծո կամքը կատարելու, երազանքներն իրականացնելու, անհնարինը հնարավոր դարձնելու համար քայլ անել է պետք: Սա հաճախ ենք ասում, բայց որքանո՞վ ենք պատրաստ քայլանելու, երբ իրավիճակը հակառակն է թելադրում: Տարիներ շարունակ մտածում էի՝ երբ ԱՄՆ-ում լինեմ,անպայման կայցելեմ Արիզոնայի նահանգ՝ «Գրանդ Քանյոն»-ը տեսնելու համար: Եվ ահա ԱՄՆ-ում եմ, Արիզոնայինահանգում: Դեռևս Կալիֆոռնիայից դուրս գալիս հետևումէինք Արիզոնայի եղանակի տեսությանը, ըստ որի՝ մեզհրաշալի օրեր և էքսկուրսիա էր սպասում:

Արիզոնա հասանք երեկոյան, բայց եղանակն այլբան էր թելադրում՝ ցուրտ էր ու անձրև էր գալիս: Եղանակիտեսության համաձայն՝ հաջորդ օրը կայծակ էր լինելու. որոշեցինք, թեկուզ ամպրոպ ու կայծակ էլ լինի՝ մեր նպատակըկիրականացնենք:

Առավոտյան արդեն թեթև ձյուն էր գալիս, որոշեցինք տաքհագուստ գնել: Ծիծաղում էինք՝ մայիսն արդեն ավարտվում է, իսկ մենք մտնում ենք խանութ՝ վերարկու և երկարաճիտկոշիկներ գնելու: Յոթ հոգով էինք, ոչ բոլորիս հաջողվեց տաքհագուստ գնել, քանի որ նույնիսկ տեղի խանութում արդենգարնանային ու ամառային տեսականի էինվաճառքի դրել: Հնարավորության սահմաններում տաքհագնված՝ ուղևորվեցինք «Գրանդ Քանյոն»: Երբ տեղհասանք, ձյունն արդեն ծածկել էր գետինն ու ծառերը ևշարունակում էր տեղալ: Մեքենայից դուրս եկանք ուհասկացանք, որ մեր ունեցած տաք հագուստով անկարող ենքդիմակայելու սառնամանիքին: Մոտավորապես 30 րոպեքննարկում էինք՝ արժե՞ դուրս գալ մեքենայից, առավելևս՝ ոտքով անցնել դեպի ավտոբուսները տանող երկարճանապարհը, քանի որ միայն այդ վտոբուսներով կարողէինք մտնել «Գրանդ Քանյոն»: Փա՜ռք Աստծուն մեր թիմիհամար, յուրաքանչյուրս ճիշտ որոշում կայացրեց՝ դուրս եկանքմեքենայից…

Անմոռանալի ժամանակ անցկացրինքաստվածային գեղեցկություն ունեցող այդ հրաշքվայրում: «Գրանդ Քանյոն»-ը աղաղակում է Տիրոջ վեհափառության, կատարելության, անպատմելի գեղեցիկըարարելու մասին:

Նշեմ կարևորը՝ մեր մեքենայից մինչև ավտոբուսի կանգառհասնելը լա՜վ սառեցինք, իսկ կանգառում, մինչ սպասում էինք մեզ սպասարկող ավտոբուսի ժամանմանը,յուրաքանչյուր րոպեն այնքա՜ն երկար էր թվում, որ ուզում էի ետ դառնալ, նստել մեքենան ուհասնել տաքուկ հյուրանոց, թեպետ այդ միտքս չէիբարձրաձայնում:

Փա՜ռք Աստծուն, որ մեզնից ոչ ոք չդիմեցայդ քայլին, թեկուզ իրավիճակը դա էր պարտադրում:

Երբ ավտոբուսից իջանք, ձյունն ամբողջությամբ դադարել էր,սառնամանիքը՝ նահանջել, արևը՝ դուրս եկել…

Ի՞նչ կլիներ, եթե մեր թիմը միասնական չլիներ, կամ՝ եթե հնազանդվեինքիրավիճակի թելադրանքին…

 

Ներկայացնում եմ Գրանդ Կանյոնից տեսարաններ

 

Տեսնել: РУССКИЙENGLISH

0:00
0:00