Փոթորկի ժամանակ արծիվները վեր են խոյանում: Թեպետ ուժգին քամին վնասում է նրանց փետուրները, միևնույնն է, նրանք չեն կանգնում, այլ շարունակում են վեր բարձրանալ, նրանք սավառնում են երկրից 7.5 կմ. բարձրության վրա: Փոթորիկը թողնելով ներքևում` վայելում են երկնքի խաղաղությունն ու անսահմանությունը:
Սուրբ Հոգու առաջնորդությամբ զարգացնենք մեր մեջ վեր բարձրանալու հմտությունները, քանի որ այդ ժամանակ է գործում հոգևոր տեսողությունը, ոչ թե մարմնավորը: Հոգևոր տեսողությունը մարդուն ամեն բան ցույց է տալիս ավելի հստակ, ավելի խորը: Նրա համար ավելի հասկանալի են դառնում շուրջը տեղի ունեցող իրադարձությունները: Նա Աստծո կամքի համաձայն է ծրագրեր մշակում և դրանք իրականացնում`չվնասելով ոչ ոքի: