Հունվար 30, 2019 Warrior

Առանձնահատուկ Երեկո նվիրված Հիսուս Փրկչին (պատմում են Արծիվը և Անիչկան)

Տարիներ շարունակ երազում էի «առանձնահատուկ երեկո» կազմակերպելու մասին, որը նվիրվելու էր Հիսուս Փրկչին: Պատկերացնում էի գեղեցիկ ձևավորված սրահ, Աստծուն փառաբանող նվագախումբ, տոնական հագնված աստվածապաշտ մարդկանց բազմություն, որտեղ պատմում են Հիսուս Փրկչի խաչելության ու հարության զորության շնորհիվ ստացած հրաշքների մասին:

Երազանքս իրականացավ «Կյանքի Խոսք» եկեղեցու Սոցիալական  ծառայության թիմի և Փառաբանության ծառայության աջակցության շնորհիվ: Հրաշալի երեկո ունեցանք, Աստծո փառքը պարուրել էր բոլորին: Մարդիկ պատմում էին այն գերբնական հրաշքների մասին, որոնց շնորհիվ փոխվել էր իրենց կյանքը: Հրաշքները տարբեր էին` բժշկություններ անբուժելի հիվանդություններից, ֆինանսական անսպասելի օրհնություններ, երկար սպասված երեխայի ծնունդ, ավտովթարի հետևանքով ձորը գլորված մեքենայից առանց քերծվածքի դուրս գալու հնարավորություն, տարիներ շարունակ ալկոհոլի գերության մեջ ապրած մարդու ազատագրում… Մարդիկ պատմում էին, հուզվում, արտասվում երջանկությունից…

Լսում էի նրանցից յուրաքանչյուրին ու մտովի տեսնում հզոր, բազումողորմ, սիրո ու շնորհքի Աստված Հիսուս Փրկչին, Սուրբ Հոգուն, Հայր Աստծուն: Այդ մարդկանց պատմություններում տիեզերքն արարող, հավիտենությունն ափերի մեջ պահող Աստված երևում էր Իր էության տարբեր կողմերով, որ մեկ նախադասությամբ կարելի է ասել այսպես. «Եվ Աստված այնքան սիրեց ՄԱՐԴՈՒՆ, որ տվեց ԻՐ ՄԻԱԾԻՆ ՈՐԴՈՒՆ, որ բոլոր ՆՐԱՆ հավատացողներն ապրեն և ունենան կյանք ու էլ ավելի…»:

Հ.Գ.

Այդ «առանձնահատուկ երեկոները» շարունակական են լինելու, Աստծո սերը պատմվելու է, Նրա անունը փառավորվելու է:

Ձեզ եմ ներկայացնում այդ երեկոյից մի դրվագ

0:00
0:00