Մարտ 2, 2017 Warrior

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ ԱՂՈԹՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՍ 5. ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՀԱՎԱՏԱՑՅԱԼԻՆ ՏՐՎԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԱՆՀՐԱԺԵՇՏ  ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ  ԱՂՈԹՔԻ  ՊԱՏԱՍԽԱՆԸ  ՍՏԱՆԱԼՈՒ  ՀԱՄԱՐ

ՄԱՍ 5. ՕԳՏԱԳՈՐԾԵԼ  ՀԱՎԱՏԱՑՅԱԼԻՆ  ՏՐՎԱԾ  ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ցանկանում եմ Աստվածաշնչից մի քանի հատվածներ հիշատակել, որպեսզի հստակ պատկերացում ստեղծվի, թե մարդն այս երկրի վրա ինչ դիրքում է գտնվում:

«Արթո՛ւն եղեք և հսկե՛ք, որովհետև ձեր ոսոխ թշնամին՝ սատանան, գոռոզ առյուծի նման ման է գալիս և որոնում, թե ում կուլ տա» (Ա Պետր. 5.8,9):

«Այլևս շատ չեմ խոսի ձեզ հետ, որովհետև այս աշխարհի իշխանը գալիս է և Ինձանում ոչինչ չունի»  (Հովհ. 14.30):

«Աստծո սպառազինությունը հագե՛ք, որ կարողանաք սատանայի հնարքներին հակառակ կանգնել: Քանի որ մեր պատերազմն արյան ու մարմնի հետ չէ, այլ իշխանությունների ու պետությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար ոգիների հետ, որ երկնավորների մեջ են» (Եփես. 6.11,12):

 Աստվածաշնչյան այս մեջբերումները հստակ խոսում են այն մասին, որ մարդը, ապրելով երկիր մոլորակի վրա, գտնվում է այս աշխարհի իշխանի՝ սատանայի, ազդեցության ներքո: Սատանան մարդու սոսկ թշնամին չէ, այլ՝ ոսոխ թշնամին, ով ամեն վայրկյան պատրաստ է կուլ տալու նրան: Նա մարդուն մարդու դեմ է հանում: Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ իր պայքարը մարդու դեմ չէ, այլ՝ սատանայի, ով օգտագործելով մարդու մարմինն ու միտքը՝ կռիվներ է հրահրում:

Մարդիկ, երբեմն չհասկանալով, որ իրենց դժբախտությունների արմատը սատանայի հնարքներին անտեղյակ լինելն է, գիշեր-ցերեկ ողբում են ու աղերսում տերերի Տիրոջը. «Տե՛ր, ողորմիր, Տե՛ր, փրկիր …»: Մինչդեռ, Տերը ոչ թե չի ուզում, այլ չի կարող միջամտել այն իրադրությանը, որտեղ իշխանությունը տվել է մարդուն: Նա արդեն ասել է. «Ահա ձեզ իշխանություն տվի կոխելու օձերի ու կարիճների վրա և թշնամու ամբողջ զորության վրա, և ձեզ ոչինչ չի վնասի» (Ղուկ. 10.19):

Ամերիկացի հայտնի քարոզիչ Քենեթ Հեգինն իր «Հավատացյալի իշխանությունը» գրքում գրում է. «1952 թվականին Տեր Հիսուս Քրիստոսը տեսիլքով երևաց ինձ և ﬔկ ու կես ժամ խոսեց սատանայի, դևերի ու դիվահարության մասին: Տեսիլքի վերջում ﬕ չար ոգի, որ նման էր փոքր կապիկի կամ թզուկի, վազեց  Հիսուսի և իմ ﬔջտեղով՝ տարածելով իր շուրջը ծխե մութ ամպ: Հետո վեր ու վար ցատկելով՝ նա բղավում էր ու սուր ճիչեր արձակում: Ես չէի կարողանում տեսնել Հիսուսին և հասկանալ, թե ինչ էր Նա ասում: (Այդ ամբողջ ընթացքում Հիսուսն ինձ ինչ-որ բան էր սովորեցնում): Ես չէի հասկանում՝ ինչու էր Նա այդ դևին թույլ տալիս՝ նման անկարգություն անել, ինչու նրան չէր սաստում, որ ես կարողանայի լսել, թե ինչ էր Նա ասում: Ես ﬕ քիչ սպասեցի, բայց Հիսուսն այդպես էլ ոչինչ չձեռնարկեց: Նա շարունակեց խոսել, բայց ես ոչինչ չհասկացա, թեպետ այն աﬔնը, ինչ Նա ասում էր, ինձ շատ պետք էր, որովհետև Նա խոսում էր սատանայի ու դևերի մասին և ուսուցանում, թե ինչպես դրսևորել իշխանությու նը: Ես մտածեցի. «Մի՞թե Տերը չգիտի, որ Իրեն չեմ լսում: Մի՞թե չգիտի, թե որքան կարիք ունեմ լսելու»: Ես գրեթե խուճապի էի մատնվել: Հուսահատությունից սկսեցի բղավել. «Հիսուսի՛ անունով՝ ես հրամայում եմ քեզ, պի՛ղծ ոգի, դադարի՛ր»: Նույն վայրկյանին այդ փոքրիկ դևն աղով լցված պարկի պես ընկավ հատակին, և սև ամպն անհետացավ: Դևը դողում էր ու ծեծված շան ձագի նման վնգստում: Նա չէր նայում ինձ: «Ոչ ﬕայն պապանձվի՛ր, այլև հեռացի՛ր այստեղից, Հիսուսի՛ անունով»,- հրամայեցի ես, ու նա փախավ»:

Հեգինը գրում է, որ ինքը շատ զարմացած էր, թե ինչու Հիսուսը ոչինչ չէր ձեռնարկում սատանային հեռացնելուհամար: Այնուհետև Հիսուս Փրկիչը Աստծո Խոսքով բացատրում է պատճառը: Նա ոչ թե չէր ուզում օգնել Հեգինին, այլ՝ չէր կարող: Համաձայն Նոր կտակարանի՝ Նա այդ իշխանությունն արդեն տվել է եկեղեցուն: Հիսուսը գլուխն է, եկեղեցին՝ մարﬕնը: Գլուխը գործում է մարմնի ﬕջոցով: Հիսուսը Հեգինին բացատրում է. «Նոր կտակարանում եկեղեցին երբեք չի աղոթել, որ Հայրը կամ Հիսուսը սատանայի դեմ որևէ բան ձեռնարկեն: Դա ընդաﬔնը ժամանակի կորուստ կլիներ:  Հավատացյալն ինքը ինչ-որ բան պիտի անի սատանային սաստելու համար. եկեղեցին պիտի օգտագործի իր իշխանությունը: … Մինչև հավատացյալներն իրենց իշխանությունը չօգտագործեն սատանայի դեմ, ոչինչ էլ տեղի չի ունենա»:

Տարիներ առաջ իմ  կյանքում մի արտասովոր իրավիճակ էր ստեղծվել: Ամեն անգամ, երբ պատրաստվում էի քնելու, պարզ զգում էի սատանայի ներկայությունն իմ սենյակում: Դա ամենատարբեր ձևերով էր դրսևորվում. մահճակալս էր ցնցվում, ձեռքիս լպրծուն մարմնի հպում էի զգում, շնչառություն էի լսում…  Զարհուրելի էր: Աղոթում էի Տիրոջը, խնդրում Նրան, որ օգնի ինձ, հեռացնի դիվային ներկայությունն իմ սենյակից: Աղոթքներս անպատասխան էին մնում: Երկու ամիս շարունակ այդ երևույթը կրկնվում էր:  Ի վերջո, որոշեցի դրա մասին պատմել մեկին, ով Աստծո Խոսքը հրաշալի գիտեր: Ցանկանում էի իմանալ, թե նա, համաձայն Խոսքի, ինչպես կմեկնաբաներ նմանատիպ երևույթները: Ուշադիր լսելով պատմածներս՝ նա եզրակացրեց, որ իմ հոգևոր վիճակը սարսափելի է, քանի որ Տիրոջ հետ շփվելու, Նրա ներկայության մեջ ապրելու փոխարեն՝ ամեն գիշեր զարհուրանք եմ ապրում սատանայի ներկայությունից: Քանի որ նա հարգելի անձնավորություն էր ինձ համար, հավատացի նրա խոսքերին: Տուն վերադառնալով՝ ծնկի եկա ու աղոթեցի: Ես Տիրոջը հարցրի, թե ինչու Սուրբ Հոգին ինձ ցույց չի տվել սխալներս, և ինչու է հոգևոր վիճակս այնքան լրջացել, որ սատանան համարձակություն է ստացել տանջելու ինձ իր մշտական ներկայությամբ: Աստծուն ասացի, որ անմիջապես կդիմեմ մեր հովվին և կհրաժարվեմ եկեղեցական  ծառայությունից, քանի որ այդպիսի հոգևոր վիճակով չեմ կարող  ծառայել Աստծուն ու մարդկանց:

Աղոթում էի և արդեն Տիրոջից պատասխան չէի սպասում՝ մտածելով, որ ինձ նման մեղավորին այլ ճանապարհ է սպասվում: Դեռ ծնկի իջած, խոնարհված էի գետնին, երբ Սուրբ Հոգին սկսեց խոսել: Նա բացատրեց, որ այդ ամենի պատճառն այն է, որ ես հավուր պատշաճի չեմ օգտագործել Հիսուս Քրիստոսի անունով ինձ տրված իշխանությունը: «Գողը (սատանան) գալիս է ﬕայն, որ գողանա և սպանի և կորցնի» ( Հովհ. 10.10): Սուրբ Հոգին հանձնարարեց, որ յուրաքանչյուր անգամ, երբ սատանան փորձի իր ներկայությամբ անհանգստացնել ինձ կամ որևէ գործողություն իրականացնել իմ կյանքում, արգելեմ նրան Հիսուս Քրիստոսի անունով: Նա ասաց, որ ես ոչ միայն չպետք է հրաժարվեմ Աստծուն ծառայելուց, այլև պետք է մարդկանց սովորեցնեմ, թե ինչ է նշանակում օգտագործել Հիսուս Քրիստոսով հավատացյալին տրված  իշխանությունը: 

Ես ոտքի կանգնեցի: Եվ՛ ապշած էի, և՛ ուրախ: «Կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհ. 8.32): Սուրբ Հոգու առաջնորդությամբ՝ ես ճանաչել էի ճշմարտությունը և ազատվել վախից ու ծառայությունը կորցնելու վտանգից:

 Գիշերը եկավ, ես պատրաստվեցի քնելու: Երբ  մտա ննջասենյակ, նորից զգացի սատանայի ներկայությունը: Մահճակալս, որի վրա նստել էի, սկսեց ցնցվել, լպրծուն մարմինը հպվում էր թևիս… բայց արդեն գիտեի ճշմարտությունը և համարձակ հրամայեցի. «Սատանա՛, Հիսուս Քրիստոսի՛ անունով հրամայում եմ քեզ՝ դու՛րս իմ սենյակից, ես արգելում եմ քեզ իրականացնել որևէ ծրագիր իմ  կյանքում, արգելում եմ Հիսուս Քրիստոսի՛ անունով»: Ես լի էի համարձակությամբ ու վճռականությամբ, համոզված էի, որ Հիսուս Քրիստոսի անունով հրամայված  յուրաքանչյուր խոսք իշխանություն ունի քանդելու դիվային գործողությունները: Սատանայի ներկայությունն անմիջապես անհետացավ իմ սենյակից:

Անցան ամիսներ: Սատանան մեկ-երկու անգամ նույն ձևով փորձեց անհանգստացնել ինձ իր ներկայությամբ: Ես դարձյալ Հիսուս Քրիստոսի անվան հեղինակությամբ արգելեցի նրա գործողություններն իմ կյանքում:

Հիսուս Քրիստոսի անունն է կանգնած հրաշքի հիմքում: Սակայն այդ անունը պարզապես արտասանելը մարդուն ոչինչ չի տա, եթե նա խորությամբ չգիտակցի, որ պիտի ամբողջությամբ վստահի այդ անունը կրողի աﬔնակարողությանը: Տերերի Տերը հրաշքը կատարում է ՀԱՆՈՒՆ այդ ԱՆՎԱՆ: Ինչո՞ւ: Աստծո Խոսքն է այդպես ասում. «Եվ այն օրը ոչինչ չեք հարցնի Ինձ: Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ինչ որ Հորից խնդրեք Իմ անունով, կտա ձեզ: Մինչև հիմա ոչինչ չխնդրեցիք Իմ անունով: Խնդրե՛ք և կառնեք, որ ձեր ուրախությունը կատարյալ լինի» ( Հովհ. 16.23,24):

Հիսուս Քրիստոսի անվան հեղինակությունից և հավատացյալի իշխանությունից կարող է օգտվել ﬕﬕայն այն մարդը, ով Հիսուս Քրիստոսին ընդունել է իր կյանքի ﬕակ Տեր և Փրկիչ, ով ապաշխարել է իր՝ գիտակցաբար և անգիտակցաբար գործած բոլոր ﬔղքերի համար, այլապես սատանան չի ենթարկվի նրան և կշարունակի ավերել նրա կյանքը:

Գործք առաքելոց 19.13-16-ում գրված է, որ Սկևայի որդիները, տեսնելով Հիսուսի և Նրա աշակերտների կատարած հրաշքները, փորձեցին իրենք էլ Հիսուսի անունն օգտագործել: Նրանք չէին ուզում հետևել Հիսուսին, աշակերտների հետ տարածել Աստծո արքայությունը, պարզապես, իրենց շահն էին փնտրում. «Եվ թափառական հրեաներից ոմանք համարձակվեցին Տեր Հիսուսի անունը կանչել չար ոգիներ ունեցողների վրա՝ ասելով. «Երդում ենք տալիս ձեզ այն Հիսուսի անունով, որ Պողոսը քարոզում է»: Հրեա քահանայապետ Սկևայի յոթ որդիներն էին, որ այդպես էին անում: Չար ոգին պատասխանեց. «Հիսուսին գիտեմ, Պողոսին ճանաչում եմ, բայց դո՞ւք ով եք»: Եվ այն մարդը, որի ﬔջ չար ոգի կար, հարձակվելով նրանց վրա՝ բռնեց, նրանց ծեծեց այնքան, ﬕնչև որ ﬔրկ ու խոցված այդ տնից փախան»: Հիսուս Քրիստոսի անունը իշխանություն ունի աﬔն-աﬔն ինչի վրա՝ քանդելու սատանայի գործերը և կատարելու Աստծո կամքը: «Բայց նա հափշտակված և կողոպտված ժողովուրդ է: Նրանք՝ աﬔնքը, որոգայթի ﬔջ են ընկած փոսերում և թաքնված են կալանքի տներում: Նրանց հափշտակեցին, և ազատող չկա, կողոպտեցին, և ասող չկա. «Ե՛Տ ՏՈՒՐ»» (Եսայի 42.22): Անհրաժեշտ է ասել. «Ե՛տ տուր: Սատանա՛, Հիսուս Քրիստոսի անունով հրամայում եմ քեզ՝  ե՛տ տուր այն աﬔնը, ինչ Հիսուս Քրիստոսի Գողգոթյան խաչի զորությունով ինձ է պատկանում: Հիսուս Քրիստոսի անունով՝ ես պահանջում եմ քեզնից վերադարձնել իմ… (յուրաքանչյուրը կարող է թվարկել այն աﬔնը, ինչ սատանան գողացել է իրենից` լինեն ֆինանսներ, տուն, երջանկություն, աﬔն-աﬔն ինչ)»: Մարդը պիտի գիտակցի, որ իր դժբախտությունների արմատը թաքնված է իր բնավորության, Աստծո Խոսքը չիմանալու, ինչպես նաև Հիսուս Քրիստոսի՝ խաչի վրա տարած հաղթանակով հավատացյալին տրված իշխանությունը հավուր պատշաճի չօգտագործելու մեջ:

Տեսնել: РУССКИЙENGLISH

0:00
0:00